Հունվարի 25-ին  Cube Invest-ը, որպես «Մանթաշյանց» Գործարարների Միության անդամ, մասնակցեց միության 6 ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որը համախմբել էր Հայաստանի առաջատար գործարարներին, ներդրողներին և ձեռնարկատերերին։

Նույն օրը մենք նշեցինք նաև մեր հիմնադրման 8-րդ տարին, որի կապակցությամբ «Մանթաշյանց» Գործարարների Միության բոլոր անդամների համար պատրաստել էինք նվերներ ընդհանուր $40.000 չափով՝ ընդգծելով ներդրումային ոլորտի զարգացմանը խթանող մեր պատրաստակամությունը։

Միջոցառմանը մասնակից բոլոր միության անդամները ստացան նվերներ՝ միջինում 150$ արժողությամբ միջազգային ընկերության բաժնետոմսեր, իսկ Գալա ընթրիքի ընթացքում տեղի ունեցավ խաղարկություն, որին մասնակցեցին բոլոր նվեր ստացած գործարարները: Խաղարկության միջոցով 10 հաջողակ գործարարները ստացան ներդրումային պորֆտելներ`

  • 7 հատ $500 արժողությամբ

  • 3 հատ $1․500 արժողությամբ

Cube Invest-ի նպատակը միշտ եղել է ոչ միայն ֆինանսական ծառայությունների մատուցումը, այլև ներդրումային մշակույթի զարգացումն ու առաջատար գաղափարների խթանումը Հայաստանում։ Այս առիթով էլ ուրախ ենք ողջունել բոլոր մասնակիցներին և նոր կամ արդեն իսկ փորձառու ներդրողներին, ում մենք կուղղորդենք և կաջակցենք ցանկացած հարցով։

Cube Invest - Ձեր անհոգ ապագան

 

Այլ հոդվածներ

News Image

CUBE Invest x Mantashyants Global EXPO | B24.am

CUBE Invest-ը մասնակցեց Mantashyants Global Expo-ին՝ ձևավորելով ներդրումների ապագան:

22.10.24

News Image

Պատմական օր Wall Street-ում

Չորեքշաբթի օրը (06.11.2024) ԱՄՆ-ի բաժնետիրական շուկան արձանագրեց աննախադեպ աճ՝ ավելի քան $1.28 տրիլիոն, պատճառը ներդրողների դրական արձագանքն էր Դոնալդ Թրամփի 2024 թվականի նախագահական ընտրությունների հաղթանակի լուրերին:

14.11.24

Քուքիների կարգավորումներ

Այս կայքը օգտագործում է քուքիներ ՝ մեր կայքում Ձեզ համար լավագույն փորձը ապահովելու համար։