Դալան Տեխնոպարկ, Ֆրի Սթայլ, Ագրոտեխ. Պարտատոմսերի ցուցակումներ ՀՀ Ֆոնդային Բորսայում
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի կողմից տեղաբաշխված երեք գործընկեր կազմակերպությունների` «Դալան Տեխնոպարկ»-ի, «Ֆրի Սթայլ»-ի և «Ագրոտեխ»-ի պարտատոմսերը հաջողությամբ ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսա (AMX)-ում:
Այս նշանակալի քայլը ոչ միայն բարձրացնում է կազմակերպությունների թափանցիկությունն ու վստահելիությունը, այլև ապահովում է նրանց պարտատոմսերի ազատ շրջանառությունը երկրորդային շուկայում՝ ներդրողներին առաջարկելով նոր հնարավորություններ։
«Կուբ Ինվեսթ»-ը հետևողականորեն իրականացնում է իր գործընկերների ֆինանսական զարգացման ուղին՝ ապահովելով նրանց համար ոչ միայն հաջող տեղաբաշխում, այլև տրամաբանական հաջորդ փուլը` բորսայական ցուցակումը։
Դալան Տեխնոպարկը Հայաստանի առաջին տեխնոլոգիական և բիզնես կենտրոնն է։ Նախագիծն առանձնանում է իր մասշտաբով և առաջատար ինժեներական լուծումներով: Դալան Տեխնոպարկի կառուցման նպատակն է՝ համախմբել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին մեկ հարկի տակ՝ առաջարկելով աշխատանքային լավագույն պայմաններ:
- Ունենալու է 34.300 քմ A դասի գրասենյակային տարածք
- Ապահովելու է 3000 աշխատատեղ
- Միավորելու է անհրաժեշտ ենթակառուցվածքները մեկ վայրում
Ցուցակման հիմնական տվյալներ
- Ցուցակ՝ Bbond
- Ընդհանուր ծավալ՝ 2,500,000,000 ՀՀ դրամ
- Պարտատոմսերի քանակ՝ 25,000 հատ
- Անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ
- Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 13.50%
- Շրջանառության ժամկետ՝ 36 ամիս
- Հասցեական առևտուր և ռեպո գործարքներ
Ֆրի Սթայլը հիմնադրվել է 2019 թվականին և կարճ ժամանակում դարձել է Հայաստանում գործող առաջատար մանրածախ ընկերություններից մեկը։ Բրենդային խանութների տպավորիչ պորտֆելը ներառում է աշխարհին հայտնի անուններ՝ Levi’s, Puma, New Balance, Boggi Milano, Lee Wrangler, Jack & Jones, Cole Haan, Bestseller Group և այլն:
Ցուցակման հիմնական տվյալներ
- Ցուցակ՝ Bbond
- Ընդհանուր ծավալ՝ 1,500,000,000 ՀՀ դրամ
- Պարտատոմսերի քանակ՝ 15,000 հատ
- Անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ
- Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 13%
- Շրջանառության ժամկետ՝ 36 ամիս
- Հասցեական առևտուր և ռեպո գործարքներ
«Ագրոտեխ» ՍՊԸ-ն գործում է ագրոարդյունաբերական ոլորտում՝ ապահովելով ջերմատներ, ֆերմերային տնտեսություններ և բուսաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներ բարձրորակ արտադրանքով, լուծումներով և մասնագիտական խորհրդատվությամբ։
Ցուցակման հիմնական տվյալներ
- Ցուցակ՝ Bbond
- Ընդհանուր ծավալ՝ 600,000,000 ՀՀ դրամ
- Պարտատոմսերի քանակ՝ 6,000 հատ
- Անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ
- Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 13%
- Շրջանառության ժամկետ՝ 36 ամիս
- Հասցեական առևտուր և ռեպո գործարքներ
«Կուբ Ինվեսթ»-ը շարունակելու է նպաստել բիզնեսի և ներդրողների միջև արդյունավետ համագործակցության ձևավորմանը՝ աջակցելով կայուն և երկարաժամկետ զարգացման գործընթացներին։
Այլ հոդվածներ
Dalan Technopark — Հայաստանի նորարարական բիզնես էկոհամակարգը
Dalan Technopark-ը Հայաստանի առաջին տեխնոլոգիական և բիզնես կենտրոնն է։ Այն ձևավորվում է որպես նոր ստանդարտներ թելադրող բիզնես միջավայր, որը համախմբելու է արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ու ենթակառուցվածքները։
31.10.25
AIM Congress 2025-ի մասնակցության ամփոփումը
Ապրիլի 7-9-ը ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվող AIM Congress 2025-ին մասնակցեց «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանի գլխավորությամբ։
15.04.25