Գաղտնիության քաղաքականություն

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1․1. «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ պարտավորվում է պաշտպանել և չխախտել «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ ծառայություններից օգտվող հաճախորդների , գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների անձնական տվյալների վերաբերյալ ցանկացած տեղեկության գաղտնիությունը : Սույն «Գաղտնիության քաղաքականության» մեջ նկարագրվում է անձնական տվյալների պաշտպանության «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ քաղաքականությունը և անձնական տվյալների մշակման ձևն ու կարգը :
1․2. Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» կիրառելի է «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ կողմից տրամադրվող ցանկացած ծառայության համար , եթե սույնից տարբերվող այլ կարգավորում սահմանված չէ «Կուբ Ինվեսթ » ՓԲԸ կողմից :
1․3. «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ ծառայություններից օգտվելու պահից հաճախորդներ ը, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ ը անվերապահորեն համաձայնում են սույն «Գաղտնիության քաղաքականությամբ» սահմանված կարգով իրենց անձնական տվյալների մշակում, այդ թվում՝ անձնական տվյալների հարցում և ստացում իրականացնելուն։ Հաճախորդների , գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների անձնական տվյալների գաղտնիությունը կարևոր է «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ համար , և «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ քայլեր է ձեռնարկում այլ անձանց կողմից Հաճախորդների , գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների տվյալների չարտոնված օգտագործումից կամ դրանց չարաշահումից խուսափելու համար :
1․4. Սույն «Գաղտնիության քաղաքականության» կամ անձնական տվյալների գաղտնիության պաշտպանության «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ քաղաքականության հետ կապված հարցեր առաջանալու դեպքում, կարող եք կապվել «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ հետ ստորև նշված հետադարձ կապի միջոցներով .
• Էլ. հասցե՝ www.cubeinvest.am
• Հեռախոս ` +374 11 800 810
• Հասցե՝ ՀՀ , ք․ Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 10

2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2․1. Ընկերություն – «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ
2․2. Գաղտնիության քաղաքականություն - Անձնական տվյալների մշակման սույն «Գաղտնիության քաղաքականությունը»
2․3. Կայք – Ընկերության պաշտոնական ինտերնետային կայք` www.cubeinvest.am
2․4. Ծառայություն – Ընկերության կողմից տրամադրվող ցանկացած ծառայություն
2․5. Հաճախորդ – Ընկերության ծառայություններից օգտվող ցանկացած անձ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ
2․6. Անձնական տվյալ - ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը
2․7. Անձնական տվյալներ մշակող - «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ
2․8. Անձնական տվյալների մշակում - անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված , տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց ) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ
2․9. Քուքի (cookies) ՝ փոքր ֆայլեր , որոնք վեբ կայքը պահում են օգտատիրոջ սարքում՝ տեղեկատվություն պահպանելու համար , և օգտագործվում են օգտատիրոջ նույնականացման , անհատականացման , վերլուծության և գովազդային և այլ 

նպատակներով։

3. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
3․1. Հաճախորդի Անձնական տվյալները մշակվում են` հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը , այդ թվում, բայց չսահմանափակվելով ՝
3․1․1․ «Անձնական տվյալների պաշտպանության մասին » ՀՀ օրենքը ,
3․1․2․ «Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի մասին » ՀՀ օրենքը,
3․1․3․ Հաճախորդի հետ կնքվող /կնքված պայմանագրերը , համաձայնագրերը ,
3․1․4․ Սույն Գաղտնիության քաղաքականությունն այլ կերպ ընդունելու արդյունքում ստացված Հաճախորդի համաձայնությունը :
3․2. Իրավաբանական անձանց տվյալները մշակվում են` հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, այդ թվում, ի թիվս այլնի ՝ ՀՀ օրենքը «Իրավաբանական անձանց պետական գրանցման , իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին»։

4. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
4․1. Անձնական տվյալների մշակումը իրականացվում է հետևյալ նպատակներով՝
4․1․1. Ծառայությունների պատշաճ մատուցման, Հաճախորդների սպասարկման որակի բարելավ ման համար ,
4․1․2. Ծառայությունների օգտագործումը վերահսկելու համար ,
4․1․3. Հաճախորդի հետ կապ հաստատելու համար,
4․1․4. Հաճախորդի հաշվի բացման, Հաճախորդի հաշիվները կառավարելու, հսկելու և զեղծարարության դեպքերը բացահայտելու համար ,
4․1․5. Հաճախորդի ինքնության հաստատ ման (նույնականաց ման) համար (Ընկերությունում Հաճախորդները նույնականացվում են առկա և հեռավար եղանակով , ընդորում առկա է հեռավար նույնականացման երկու եղանակ՝ Zoom հարթակի միջոցով և օնլայն հարթակի միջոցով՝ բիոմետրիկ նույնականացման տեխնիկածրագրային հավելվածով)։ Հաճախորդի նույնականացումը կատարվում է հետևյալ հաջորդականությամբ՝
4.1.5.1. Հաճախորդի դիմում/հայտի ընդունում;
4.1.5.2. Հաճախորդը ներկայացնում է անհրաժեշտ Անձնական տվյալները և նույնականացման համար պահանջվող փաստաթղթերը ;
4.1.5.3. Փաստաթղթերի նախնական ստուգում;
4.1.5.4. Ստուգվում է ներկայացված անձը հաստատող փաստաթղթի վավերականությունը և ամբողջականությունը ;
4.1.5.5. Նույնականացման եղանակի ընտրություն (նույնականացումը իրականացվում է առկա (ֆիզիկական ներկայությամբ), կամ հեռավ եղանակով (Zoom կամ բիոմետրիկ օնլայն հարթակ));
4.1.5.6. Ինքնության հաստատում (առկա եղանակով՝ փաստաթղթի և անձի համեմատում, Zoom-ով՝ տեսազանգի ընթացքում անձի և փաստաթղթի նույնականացում, Բիոմետրիկ եղանակով՝ դեմքի ճանաչում, կենդանիության ստուգում (liveness), փաստաթղթի սկանավորում);
4.1.5.7. Տվյալների վավերացում;
4.1.5.8. Ստացված տվյալների համադրում պետական ռեգիստրների կամ այլ վստահելի աղբյուրների հետ (առկայության դեպքում);
4.1.5.9. Ռիսկերի գնահատում (KYC/AML);
4.1.5.10. Հաճախորդի ստուգում սանկցիոն, PEP և այլ ցուցակներով;
4.1.5.11. Վերջնական հաստատում կամ մերժում (Ընկերությունը կայացնում է որոշում՝ Հաճախորդին նույնականացնելու և սպասարկում սկսելու կամ մերժելու վերաբերյալ);
4.1.5.12. Տվյալների պահպանություն (Նույնականացման գործընթացի տվյալները և ապացույցները պահպանվում են օրենքով սահմանված կարգով):
4․1․6. Հաճախորդի Անձնական տվյալների հավաստիության ապահով ման (ստուգում, ճշգրտում կամ թարմացում) համար,
4․1․7. Կայքում Հաճախորդի գործողությունները բարելավելու, Հաճախորդի հարցումներին պատասխանելու ու աջակցություն տրամադրելու համար,
4․1․8. ՀՀ օրենսդրական ակտերի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների
կատարման համար, մասնավորապես՝ «Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջները։


5. ՄՇԱԿՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ ԵՎ ՄՇԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ
5․1. Հաճախորդ ներից տեղեկությունները հավաքվում են հետևյալ եղանակներով.
5.1․1․ Երբ Հաճախորդը օգտվում Ընկերության Ծառայություններից որևէ եղանակով, այդ թվում Ընկերության տարածքում կամ էլեկտրոնային եղանակով,
5.1․2․ Երբ այցելում եք Ընկերության պաշտոնական Կայք (օրինակ` բաժանորդագրվում եք կամ լրացնում եք «Հետադարձ կապ» ձևը),
5.1․3․ Ընկերության կողմից օգտագործվող հավելվածներում գրանցվում եք կամ ներբեռնում եք դրանք
5.1․4․ Ընկերության Կայքը կարող է նաև օգտագործել քուքիներ (cookies)։
5․2. Սույն Գաղտնիության քաղաքականության 4-րդ կետով սահմանված նպատակներն իրականացնելու համար Հաճախորդ ֆիզիկական անձանցից , ինչպես նաև իրավաբանական անձ Հաճախորդների ներկայացուցիչների վերաբերյալ կարող են հայցվել այնպիսի Անձնական տվյալներ , ինչպիսիք են անձնագրային տվյալները (անձի անունը, ազգանունը , քաղաքացիությունը , հաշվառման հասցեն (առկայության դեպքում), ծննդյան տարին , ամիսը , ամսաթիվը , վայրը , անձը հաստատող փաստաթղթի սերիան , համարը, տրամադրման տարին , ամիսը , ամսաթիվը , իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար նաև հաշվառման համարը և հարկ վճարողի հաշվառման համարը), իրական ժամանակում արված ինքնանկար (online selfie), բնակության և հաշվառման վայրը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսը, հարկային համապատասխան մարմնում հաշվառման տվյալները, բանկային հաշվեհամարը, արժեթղթերի հաշվեհամարը ։
5․3. Իրավաբանական անձ Հաճախորդների դեպքում տվյալներ կարող են հայցվել իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ , ինչպես նաև տվյալ իրավաբանական անձանց հետ փոխկապակցված այն անձանց վերաբերյալ , որոնք կարող են ազդեցություն ունենալ կամ կանխորոշել տվյալ անձանց գործունեության բնույթը և շրջանակները։
5․4. Ընկերությունը կարող է հավաքագրել նաև այնպիսի տվյալներ , ինչպիսիք են Հաճախորդի ֆինանասական վիճակի մասին տեղեկատվությունը (Ներկայացվում են եկամուտների (աշխատանքային , վարձակալական), ներդրումների , վարկային պարտավորությունների, ինչպես նաև ժառանգության կամ նվիրատվության աղբյուրները հաստատող համապատասխան փաստաթղթեր), ներդրումային նպատակների մասին տեղեկություններ, ներդրումային գործունեության բնագավառում Հաճախորդի գիտելիքների և փորձի մասին տեղեկություններ։ Ընկերությունը նաև ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից կարող է հայցել Հաճախորդի աշխատավարձ ի և դրան հավասարեցված եկամուտների վերաբերյալ ամսական տեղեկատվությունը։ Սույն կետով նախատեսված տվյալները անձնական տվյալ են համարվում այնքանով , որքանով թույլ են տալիս նույնականացնել ֆիզիկական անձին։
5․5. Անհրաժեշտության դեպքում Ընկերությունը կարող է պահանջել նաև այլ Անձնական տվյալներ։
5․6. Տրամադրվող տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ, արդիական և հավաստի, որի ապահովման պատասխանատվությունը կրում է Հաճախորդը։ Հաճախորդի Անձնական տվյալները մշակվելու են սույն Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ նվազագույն քանակով:
5․7. Հաճախորդը համաձայնում է, որ Ընկերությունը կարող է փոխանցել Հաճախորդի Անձնական տվյալները և Հաճախորդին առնչվող այլ տեղեկությունները երրորդ անձանց, այդ թվում` գործընկեր ընկերություններին՝ Հաճախորդի հանձնարարականները / գործարքները կատարելու նպատակով և դրա շրջանակներում , ինչպես նաև Ընկերության բնականոն գործունեությունից բխող այլ օրինաչափ նպատակներով ։


6. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6․1. Անձնական տվյալների մշակումը անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ է, որը կապված է Անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ։
6․2. Ընկերությունը Անձնական տվյալների մշակման ընթացքում առաջնորդվում է հետևյալ պահանջներով.
6.2 ․1. նպատակների, տվյալների մշակման միջոցների օրինականությունը և տվյալների արժանահավատությունը ,
6.2 ․2. Անձնական տվյալների մշակման օրինականության ապահովումը , ինչը ենթադրում է տվյալների մշակում սուբյեկտի համաձայնությամբ ,
6.2 ․3. Անձնական տվյալների մշակման իրական և հայտնած նպատակների համապատասխանությունը ,
6.2 ․4. Անձնական տվյալների ծավալի և բնույթի, մշակման միջոցների և նպատակների համապատասխանությունը ,
6.2 ․5. Անձնական տվյալները մշակում այն նվազագույն քանակով , որն անհրաժեշտ է օրինական նպատակներին հասնելու համար,
6.2 ․6. Անձնական տվյալների մշակման մշտական ներքին հսկողություն, Անձնական տվյալների մշակման գործընթացների և համակարգերի պետական ստուգումներ անցնելու պատրաստակամություն։

7. ՀԱՃԱԽՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
7․1. Հաճախորդը ունի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլխով սահմանված իրավունքները:
7․2. Հաճախորդը իրավունք ունի հետ կանչել Անձնական տվյալները մշակելու մասին Հաճախորդի համաձայնությունը կամ պահանջել ջնջել Հաճախորդի Անձնական տվյալները ՝ հաշվի առնելով , որ այդ դեպքում Ընկերությունը կարող է զրկվել Հաճախորդին Ծառայություններ մատուցելուց կամ Ծառայությունների մատուցման շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու հնարավորությունից և կարող է լուծել Հաճախորդի հետ կնքված պայմանագիրը։
7․3. Հաճախորդը իրավունք ունի դիմել Ընկերությանը՝ Հաճախորդի Անձնական տվյալները ուղղելու կամ փոփոխելու համար , եթե դրանք սխալ են կամ պետք է թարմացվեն:
7․4. Հաճախորդը իրավունք ունի բողոք-պահանջ ներկայացնել Ընկերությանը , եթե կարծում եք, որ Հաճախորդի Անձնական տվյալները մշակվել են խախտումներով կամ եթե համաձայն չեք Հաճախորդի անձնական տվյալների մշակման կարգի հետ։


8. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
8․1. Ընկերությանը պարբերաբար վերանայում է Անձնական տվյալների պահպանման ժամկետները՝ համաձայն ՀՀ գործող օրենսդրության պահանջների և Ընկերության որդեգրած քաղաքականության :
8․2. Անձնական տվյալների պահպանման ժամկետը չի կարող ավելի երկար լինել, քան այն ժամկետը , որն անհրաժեշտ է նախօրոք որոշված նպատակներին հասնելու համար, եթե այլ բան սահմանված չէ ՀՀ օրենսդրությամբ ։
8․3. Հաճախորդի Անձնական տվյալները կպահպանվեն Ընկերության ընթացակարգերով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված տևողությամբ:
8․4. Ընկերությունը մշակում է միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահպանման ենթակա Անձնական տվյալները և սույն Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ Անձնական տվյալները՝ առավելագույնս խուսափելով դրանց կրկնակի մշակումից։


9. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ
9․1. Մշակվող Անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու համար Ընկերությունը ձեռնարկում է անհրաժեշտ իրավական , կազմակերպչական , տեխնիկական պաշտպանության միջոցներ ՝ ՀՀ օրենսդրության, Ընկերության տեղեկատվական անվտանգության քաղաքականության պահանջների համաձայն և Ընկերության տեխնիկական հնարավորություններին համապատասխան :
9․2. Հաճախորդի Անձնական տվյալները հասանելի են Ընկերության աշխատակիցներին միայն սույն Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված նպատակների իրականցման համար անհրաժեշտ չափով և ժամկետներով: Ընկերության աշխատակիցները և մշակվող Անձնական տվյալներին մուտք գործելու իրավունք ստացած այլ անձինք ստորագրել են գաղտնի տեղեկատվության չհրապարակման մասին պարտավորություն , ինչպես նաև զգուշացվել են Անձնական տվյալների մշակման ոլորտում ՀՀ գործող օրենսդրության նորմերի և պահանջների խախտման դեպքում հնարավոր կարգապահական , վարչական , քաղաքացիական և քրեական պատասխանատվության մասին:

10. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
10․1. Սույն Գաղտնիության քաղաքականությունը , ինչպես նաև դրա բոլոր փոփոխությունները , հաստատվում են Ընկերության Խորհրդի կողմից և ուժի մեջ մտնում 06.04.2026 թվականից ։
10․2. Սույն Գաղտնիության քաղաքականության փոփոխություններ և/կամ լրացումներ
կարող են կատարվել միայն Ընկերության Խորհրդի կողմից ` Ընկերության Գլխավոր տնօրենի առաջարկով կամ ՀՀ գործող օրենսդրության պահանջով :
10․3. Սույն Գաղտնիության քաղաքականության ընդունմամբ տրված` Անձնական տվյալների մշակման համաձայնությունը գործում է մինչև Ընկերության և Հաճախորդի միջև առկա բոլոր իրավահարաբերությունների դադարումը և Ընկերության նկատմամբ Հաճախորդի ունեցած պարտավորությունների ամբողջական կատարումը։

Cube Invest 
ընկերության գաղտնիության քաղաքականությանը կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

Քուքիների կարգավորումներ

Այս կայքը օգտագործում է քուքիներ ՝ մեր կայքում Ձեզ համար լավագույն փորձը ապահովելու համար։