Մեր տեսլականը
Դառնալ տարածաշրջանից միջազգային շուկաներ ընդլայնվող, վստահելի և տեխնոլոգիական ներդրումային հարթակ, որը նոր չափանիշներ է սահմանում ներդրումային ծառայությունների հասանելիության, թափանցիկության և հաճախորդների փորձառության ոլորտում։
Cube Invest-ը վստահելի և նորարար գործընկեր է, որի հիմքում մեր արժեքներն են՝ հավաստիություն, արդարություն, թափանցիկություն և ամուր համբավ։ Մենք ձգտում ենք լինել առաջադիմական ներդրումային ծառայությունների առաջնորդ՝ առաջարկելով հարմար, պարզ և շահավետ լուծումներ։ Հաճախորդների վստահությունը մեր գլխավոր կապիտալն է, իսկ մեր սկզբունքները՝ օրինապահություն, ֆինանսական անվտանգություն և երկարաժամկետ համագործակցություն։
Մենք նորարար և առաջադեմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություն ենք` կայուն և հուսալի բոլորի համար:
Մենք ազնիվ ենք բոլորի հանդեպ:
Մենք բաց ենք և թափանցիկ հանրության առջև, միաժամանակ փակ՝ հաճախորդի առևտրային գաղտնիքի պահպանման հարցում:
Մեր համբավը մեր ամենաթանկ և անփոխարինելի ակտիվն է:
Դառնալ տարածաշրջանից միջազգային շուկաներ ընդլայնվող, վստահելի և տեխնոլոգիական ներդրումային հարթակ, որը նոր չափանիշներ է սահմանում ներդրումային ծառայությունների հասանելիության, թափանցիկության և հաճախորդների փորձառության ոլորտում։
Մեր առաքելությունն է մարդկանց և բիզնեսներին կապել համաշխարհային կապիտալի շուկաների հնարավորություններին՝ ներդրումային գործընթացը դարձնելով հասանելի, հասկանալի, անվտանգ և վստահելի։
Ժամանակակից տեխնոլոգիաների, մասնագիտական փորձառության և պատասխանատու ֆինանսական կառավարման միջոցով մենք օգնում ենք մեր հաճախորդներին կայացնել տեղեկացված ներդրումային որոշումներ, պահպանել և աճեցնել կապիտալը՝ նպաստելով ֆինանսապես ավելի կայուն և հնարավորություններով հարուստ ապագայի ձևավորմանը։
Ընկերությունը սահմանել է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի քաղաքականություն (այսուհետ՝ Քաղաքականություն), որի հիմնական նպատակներն են.
Քաղաքականությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության 26.05.2008 թ. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում հաշվետու անձանց նկատմամբ նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգ», այլ օրենքների ու իրավական ակտերի վրա:
Ընկերությունը նշանակել է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի պատասխանատու, ով պատասխանատու է ՓԼ/ԱՖ-ի համապատասխան քաղաքականության և ընթացակարգերի մշակման և իրականացման համար: ՓԼ/ԱՖ-ի աշխատակիցն իրավունք ունի գործարքը կամ գործարար հարաբերությունները որակել որպես կասկածելի, դադարեցնել կամ մերժել գործարքը կամ գործարար հարաբերությունը, ինչպես նաև որոշում կայացնել ահաբեկչության մեջ ներառված անձանց գույքի սառեցման վերաբերյալ:
Քաղաքականությունը ներառում է.