Այս անդամակցությունը ոչ միայն ընդլայնում է մեր ներկայությունը եվրոպական ֆինանսական շուկաներում, այլև բացում է նոր դռներ մեր գործունեության զարգացման համար։ 

Կազմակերպությանն անդամակցում են խոշոր միջազգային ընկերություններ, ինչպիսիք են՝ Bank of America, Citi, European Investment Bank, British Business Bank, իսկ ամբողջ ցանկին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

AFME-ի անդամները եվրոպական կորպորատիվ և սուվերեն պարտքերի 89%-ի, ինչպես նաև եվրոպական ցուցակված բաժնետիրական կապիտալի թողարկումների 79%-ի առաջատար տեղաբաշխողներն են:

Ինչո՞ւ է կարևոր անդամակցել AFME-ին

AFME-ին անդամակցությունը հնարավորություն է տալիս ներգրավվել եվրոպական ֆինանսական շուկաների հիմնական զարգացումներին և ստանալ մի շարք առավելություններ.

  1. Փորձագիտական գիտելիքներ
    AFME-ի միջոցով մենք օգտվում ենք ոլորտի առաջատար փորձագիտական տվյալներից, որոնք աջակցում են մեր ռազմավարական որոշումների կայացմանը։

  2. Միջազգային ճանաչում
    AFME-ն հանդիսանում է մեր ձայնը եվրոպական մակարդակում՝ ապահովելով մեր շահերի ներկայացումը կարգավորող և որոշումներ կայացնող մարմիններում։

  3. Թարմ և ճշգրիտ տեղեկատվություն
    Մեր պրոֆեսիոնալ թիմը մշտապես տեղեկացված է ոլորտում կատարվող վերջին փոփոխությունների մասին, ինչպիսիք են օրինակ՝ կապիտալի շուկաների զարգացումները, արժեթղթերի վերջնահաշվարկի գործընթացների կրճատումները։

  4. Հետազոտություններ և տվյալներ
    AFME-ն պարբերաբար հրապարակում է զեկույցներ, որոնք արժեքավոր են ռազմավարական պլանավորման համար։ Օրինակ՝ «Կապիտալի շուկաների միություն - Հիմնական կատարողական ցուցանիշներ» զեկույցը մանրամասն վերլուծություններ է տրամադրում շուկայի հիմնական միտումների մասին։

  5. Մասնագիտական միջոցառումներ
    AFME-ի կազմակերպած կոնֆերանսները և միջոցառումները մեզ համար հարթակ են ստեղծում, որտեղ կարող ենք փոխանակել գաղափարներ, հաստատել նոր համագործակցություններ և խթանել մասնագիտական կապերը։

Cube Invest-ը, անդամակցելով Association for Financial Markets in Europe կազմակերպությանը, ևս մեկ կարևոր քայլ է կատարել իր զարգացման ուղին հզորացնելու համար։ Մենք շարունակելու ենք լավագույնս ներդնել մեր ջանքերը, որպեսզի մեր հաճախորդներին առաջարկենք առավել արդյունավետ, նորարարական և բարձրորակ լուծումներ։

Cube Invest՝ Ձեր անհոգ ապագան․․․

 

Այլ հոդվածներ

News Image

ID Bank-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի շուկա ստեղծողը

Մեծ ոգևորությամբ տեղեկացնում ենք, որ այսօրվանից Cube Invest-ը հանդիսանում է ID Bank-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի շուկա ստեղծողը (market maker):

16.01.25

News Image

Dalan Technopark — Հայաստանի նորարարական բիզնես էկոհամակարգը

Dalan Technopark-ը Հայաստանի առաջին տեխնոլոգիական և բիզնես կենտրոնն է։ Այն ձևավորվում է որպես նոր ստանդարտներ թելադրող բիզնես միջավայր, որը համախմբելու է արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ու ենթակառուցվածքները։

31.10.25

Քուքիների կարգավորումներ

Այս կայքը օգտագործում է քուքիներ ՝ մեր կայքում Ձեզ համար լավագույն փորձը ապահովելու համար։