Տարեվերջին գործընկերների համար նվեր ստեղծելիս հիմնական խնդիրը իրական արժեք և երկարաժամկետ հիշողություն ստեղծելն է, բարի ու անկաշկանդ ժպիտ կորզելը։ Նվեր, որը ստանալիս նրանք կզգան այն ջերմությունը, ուշադրությունն ու մտածվածությունը, որով մեր թիմը քայլ առ քայլ ձևավորել է այն:



Այս մտահղացման արդյունքում մեր արդեն ավանդական դարձած Success Pack-ի մեջ որոշեցինք ավելացնել յուրահատուկ խորհրդանիշ՝ Քրիստոֆեր Նոլանի օսկարակիր «Inception» ֆիլմի տոտեմ-հոլը։  Այն այստեղ պարզապես դիզայնի տարր չէ, այլ խորքային խորհրդանիշ։ Ինչպես ֆիլմում` այստեղ ևս, Հոլը հիշեցնում է այն մասին, որ որքան էլ աճես, զարգանաս ու անցնես տարբեր «իրականությունների» միջով, կարևոր է չկորցնել իրականության զգացումը և միշտ կարողանալ վերադառնալ քո արժեքներին` հողին, արմատներին: Դա այն իրականության հետ կապն է, որը պահում է հավասարակշռությունը։



Մեր մյուս անակնկալը մեր գործընկերներին` սահմանափակ թողարկմամբ վինիլ երգերի հատուկ հավաքածուն էր, ամանորյա կախարդական մեղեդիներով։ Այստեղ հավաքված են ինչպես հայտնի, այնպես էլ հազվագյուտ երգեր՝ ընտրված հատուկ մի նպատակով․ ստեղծել ջերմ, խաղաղ ու տոնական տրամադրություն։ 
(Փլեյլիստը կարող եք լսել այստեղ)



Դա այն զգացողությունն էր, որը դրված էր յուրաքանչյուր մանրուքում։ Նվերը ստեղծելու ողջ գործընթացը մենք որոշեցինք ցույց տալ բաց և անմիջական՝ նկարահանելով ոչ պաշտոնական և շատ անկեղծ մթնոլորտում։ Ներկայացրինք ոչ միայն վերջնական արդյունքը, այլ նաև այն փոքր, բայց անգնահատելի պահերը, որոնք ապրեցինք նվերը մտածելիս ու ստեղծելիս։ Մթնոլորտը լեցուն էր անկեղծ մաղթանքներով, որտեղ յուրաքանչյուր ժպիտ կամ արտահայտություն ստանում էր իր կարևորությունը։ Հենց սրանք էին այն զգացողությունները, որոնք մենք ցանկանում էինք փոխանցել նվերը ստացողին, որպեսզի նա ոչ միայն տեսնի վերջնական արդյունքը, այլ նաև ապրի այն սիրո, ջերմության և հոգատարության պահը, որը մեր թիմն ապրեց ստեղծման ընթացքում։

 

Արդյունքը ոչ թե պարզապես նվեր է, այլ հիշողություն։ Աութենտիկ և գեղեցիկ մի իրականություն, որը մնում է ոչ միայն տոնական օրերին, այլ ուղեկցում է ամբողջ տարվա ընթացքում։ Պատմություն՝ ստեղծված մարդկային ջերմությունից։

Այլ հոդվածներ

News Image

Cube Invest-ը և Parvanyan Consulting-ը միավորել են ուժերը՝ աջակցելու բիզնեսների զարգացմանը

Փետրվարի 27-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում Cube Invest ներդրումային ընկերությունը և Parvanyan Consulting-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

27.02.25

News Image

Մենք միացել ենք Mantashyants Global EXPO 2024-ին

Mantashyants Global EXPO 2024 -ը Հայաստանի գործարար միջավայրի համար նոր ու յուրահատուկ միջոցառում է, որը կազմակերպվում է առաջին անգամ Մանթաշյանց գործարարների միության կողմից: Այս բացառիկ ցուցահանդեսը նպատակ ունի տարբեր ոլորտների բիզնեսներին հնարավորություն տալ ներկայացնելու իրենց գործունեությունը, փոխանակվելու փորձով և ամրապնդելու կապերը միմյանց հետ:

12.09.24

Քուքիների կարգավորումներ

Այս կայքը օգտագործում է քուքիներ ՝ մեր կայքում Ձեզ համար լավագույն փորձը ապահովելու համար։