Վերջնաժամկետ 31 մարտի 2026
Մենք փնտրում ենք մոտիվացված և ստեղծագործ մարքեթինգի ինտերն, ով կմիանա մեր թիմին և կմասնակցի տարբեր մարքեթինգային նախագծերի իրականացմանը։
Սա հիանալի հնարավորություն է զարգացնելու Ձեր մասնագիտական հմտությունները, աշխատելու իրական նախագծերի վրա և մասնակցելու ընկերության մարքեթինգային նախաձեռնությունների իրականացմանը։
Պարտականություններ
-
Օժանդակել թվային և օֆլայն մարքեթինգային արշավների պլանավորմանն ու իրականացմանը
-
Կատարել շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն
-
Մասնակցել սոցիալական ցանցերի, բլոգի, հոդվածների և այլ մարքեթինգային նյութերի բովանդակության ստեղծմանը
-
Աջակցել մարքեթինգային արշավների արդյունքների վերլուծությանը և հաշվետվությունների պատրաստմանը
-
Մասնակցել միջոցառումների և համագործակցությունների կազմակերպմանը
-
Աշխատել թիմային և համագործակցել թիմի անդամների հետ
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն կամ ընթացիկ ուսումնառություն Մարքեթինգ, Կառավարում կամ հարակից ոլորտներում
-
Հետաքրքրություն թվային մարքեթինգի նկատմամբ
-
Գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ հայերեն և անգլերեն լեզուներով
-
Ծանոթություն սոցիալական հարթակներին և թվային գործիքներին (օր. Meta, LinkedIn, Telegram, Google Analytics)
-
Ստեղծագործ մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և նախաձեռնողական մոտեցում
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի մարքենինգի ղեկավարի հետ և լավ ցուցանիշներ գրանցելու դեպքում կընդունվեն աշխատանքի։