Փետրվարի 27-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում Cube Invest ներդրումային ընկերությունը և Parvanyan Consulting-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Համագործակցությունը ոչ միայն կամրապնդի համընդհանուր  արժեքները, այլև հնարավորություն կտա ստեղծելու նոր ու կայուն բիզնես լուծումներ։ Երկու ընկերությունների համատեղ ջանքերը միտված են բիզնեսների արդյունավետության բարձրացմանը և կայուն զարգացման խթանմանը։

Ի՞նչ է նախատեսվում համագործակցության շրջանակում

Հուշագրի  համաձայն, Cube Invest-ը և Parvanyan Consulting-ը կիրականացնեն մի շարք նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն բիզնեսների աջակցությանն ու մրցունակության բարձրացմանը։ Նորարարական լուծումների, վերլուծությունների և ռազմավարական խորհրդատվության շնորհիվ նրանք կօգնեն ձեռնարկություններին արդյունավետորեն հաղթահարել շուկայի մարտահրավերները։

Այս համագործակցությունը նաև աջակցում է Հայաստանի տնտեսական զարգացմանը, զարկ տալով ֆինանասկան ոլորտում գրագետ և արդյունավետ համագործակցություններին:

Այլ հոդվածներ

News Image

Անդամակցություն AFME-ին

Հպարտ ենք տեղեկացնել, որ այս տարի Cube Invest-ը անդամակցել է Association for Financial Markets in Europe (AFME) կազմակերպությանը։ AFME-ն հանդիսանում է Եվրոպայի մեծածախ ֆինանսական շուկաների հիմնական ձայնը։ Այն տրամադրում է փորձագիտական լուծումներ կապիտալի շուկաների և կարգավորման լայն շրջանակի հարցերում՝ աջակցելով կայուն, մրցունակ և արդյունավետ շուկաների ձևավորմանը։

30.12.24

News Image

«ՄԼ Ֆեշն». Ժամանակակից ընտրություն՝ բոլորի համար

«ՄԼ Ֆեշն»-ը ժամանակակից նորաձևության ոլորտում գործող ընկերություն է, որը Հայաստանում ներկայացնում է միջազգային ճանաչում ունեցող բրենդներ՝ ապահովելով բարձրորակ ապրանքներ, զարգացած մանրածախ ցանց և հաճախորդակենտրոն սպասարկում։ Ընկերությունը համադրում է միջազգային փորձը, հուսալի լոգիստիկան և նորարար մոտեցումները՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես միջավայր։

24.07.26

Քուքիների կարգավորումներ

Այս կայքը օգտագործում է քուքիներ ՝ մեր կայքում Ձեզ համար լավագույն փորձը ապահովելու համար։