ԿՈՒԲ ԻՆՎԵՍԹ ԿՈՒԲ ԻՆՎԵՍԹ

«ԿՈՒԲ ԻՆՎԵՍԹ» ՓԲԸ-ն Հայաստանի ներդրումային շուկայի առաջատար ընկերություններից է՝ ձևավորելով ժամանակակից և վստահելի ներդրումային մշակույթ։ Տարիների ընթացքում ընկերությունը հաջողությամբ իրականացրել է տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար հայկական ընկերությունների պարտատոմսերի տեղաբաշխումներ՝ ընդլայնելով ներդրումային հնարավորությունների շրջանակը և միավորելով բիզնեսներին ու ներդրողներին մեկ հարթակում։ Այսօր «ԿՈՒԲ ԻՆՎԵՍԹ»-ը հանդես է գալիս սեփական պարտատոմսերի թողարկմամբ՝ իր տարիների փորձը, մասնագիտական ներուժն ու զարգացման տեսլականը դարձնելով ներդրումային նոր հնարավորություն։

 

Թողարկման պայմաններ

«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. հուլիսի 01-ի Թիվ N 1/288 Ա որոշմամբ գրանցվել է «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը:

«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2026 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 11-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք պետք է վճարում կատարեն թողարկման նպատակով բացված հետևյալ հաշվեհամաներից որևէ մեկին՝ 

Էվոկաբանկ ԲԲԸ՝  1660030016400900,
Ամերիաբանկ ՓԲԸ՝  1570025547625500,
Արդշինբանկ ԲԲԸ՝  2470072930190239

պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականում նշված քանակի պարտատոմսեր ձեռք բերելու համար:
 

Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների թղթային տարբերակները կարող եք ստանալ այցելելով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ Վազգեն Սարգսյան 10 հասցեով:

Պարտատոմսերի էական պայմանները

 

ԴԱՍԸ Անվանական արժեկտրոնային
ԱՄՏԾ AMCUBIB21ER1
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ 100,000 ՀՀ դրամ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ 5,000,000,000 ՀՀ դրամ
ՔԱՆԱԿԸ 50,000 հատ
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ 36 ամիս
ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ 11/09/2026
ՄԱՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ 11/09/2029
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը հաշվարկվելու է հիբրիդային եղանակով։

աՇրջանառության առաջին 6 ամիսների ընթացքում պարտատոմսերի համար կիրառվելու է տարեկան արժեկտրոնային հաստատագրված տոկոսադրույք, որը կազմում է 1050%։

 

բՇրջանառության առաջին 6 ամիսների ավարտից հետո պարտատոսմերի համար կիրառվելու են տարեկան արժեկտրոնային լողացող տոկոսադրույք, մասնավորապես՝

Յուրաքանչյուր կիսամյակի համար սահմանվում է տարեկան արժեկտրոնային տոկոսադրույք՝ ընթացիկ կիսամյակի սկզբին նախորդող աշխատանքային օրվա դրությամբ գործող ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը գումարելով Թողարկողի կողմից որոշված տոկոսադրույքը (spread)՝ 4.00%

Հաշվարկված տոկոսադրույքը կհրապարակվի Թողարկողի պաշտոնական ինտերտետային կայքում (www.cubeinvest.am)` էական փաստեր և տեղեկատվություններ պարունակող հաշվետվության տեսքով մինչև տվյալ արժեկտրոնային տոկսադրույքի հաշվարկման օրվա ավարտը։
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 6 ամիս պարբերականությամբ
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ

 

Փաստաթղթեր

ՀՀ դրամով պարտատոմսերի թողարկման վերջնական պայմաններ 

Ներբեռնել

Հայտ-հանձնարարականի օրինակելի ձև (իրավաբանական անձ)(ՀՀ դրամով)

Ներբեռնել

Հայտ-հանձնարարականի օրինակելի ձև (ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցների համար)(ՀՀ դրամով)

Ներբեռնել

Մեկ պարտատոմսի գինը (ՀՀ դրամով)

Ներբեռնել

Ազդագիր

Ներբեռնել

Ծրագրային Ազդագրի լրացում

Ներբեռնել

ԿՈՒԲ ԻՆՎԵՍԹ

«ԿՈՒԲ ԻՆՎԵՍԹ»-ը առաջարկում է ներդրում կատարել իր անվանական արժեկտրոնային պարտատոմսերում՝ մրցունակ արժեկտրոնային եկամտաբերությամբ և հստակ սահմանված պայմաններով։ Մեր մասնագետները կօգնեն ձեզ ծանոթանալ պարտատոմսերի պայմաններին և ընտրել ձեր ներդրումային նպատակներին համապատասխան լուծում։

Ձեռք բերել

Քուքիների կարգավորումներ

Այս կայքը օգտագործում է քուքիներ ՝ մեր կայքում Ձեզ համար լավագույն փորձը ապահովելու համար։