Ի՞նչ է ETF-ը․ դրա տեսակները և ներդրման հնարավորությունները
ETF-ը (Exchange-Traded Fund) բորսայում վաճառվող ներդրումային ֆոնդ է, որը միավորում է տարբեր ակտիվներ՝ բաժնետոմսեր, պարտատոմսեր, ոլորտներ կամ ամբողջ շուկան։ Այն համարվում է ծախսարդյունավետ գործիք պորտֆելի դիվերսիֆիկացիայի և ռիսկերի կառավարման համար։
Բորսայում առևտրով իրականացվող ֆոնդը (ETF, Exchange-Traded Fund) ներդրումային ֆոնդ է, որը միավորում է մի քանի հիմքային ակտիվներ։ Այն վաճառվում է բորսայում, ինչպես սովորական բաժնետոմսերը։ Սակայն, ի տարբերություն առանձին ընկերության բաժնետոմսի, ETF-ն իր մեջ ներառում է բազմաթիվ ակտիվներ՝ բաժնետոմսեր, պարտատոմսեր, ոլորտներ, երկրներ կամ նույնիսկ ամբողջ շուկան։ Ներդրողներն օգտագործում են տարբեր ETF-եր՝ եկամուտ ստանալու կամ պորտֆելի ռիսկերը նվազացնելու նպատակով։
ETF-ները համարվում են արդյունավետ և ծախսարդյունավետ ներդրումային գործիքներ, քանի որ դրանց ծախսային գործակիցը (expense ratio) սովորաբար ցածր է՝ պայմանավորված ինդեքսային կառավարման մոդելով։ Սաներդրողներին հնարավորություն է տալիս նվազեցնել երկարաժամկետ ծախսերը և բարձրացնել ընդհանուր ներդրումային արդյունավետությունը։
ETF-ների հիմնական տեսակներից են`
Պասիվ ETF-ներ - Ստեղծված են շուկայի որևէ ինդեքսի արդյունքը կրկնելու համար, օրինակ՝ S&P 500 կամ ոլորտային ինդեքսներ։
Ակտիվորեն կառավարվող ETF-ներ - Չեն հետևում ինդեքսի։ Պորտֆելի մենեջերները որոշում են, թե ինչ արժեթղթեր գնել և վաճառել։ Ավելի բարձր կառավարման վճարներ ունեն, բայց կարող են ապահովել լրացուցիչ եկամտաբերություն։
Պարտատոմսային ETF-ներ - Նպատակ ունեն ապահովել կանոնավոր եկամուտ։ Հիմքում կարող են լինել պետական, կորպորատիվ կամ համայնքային պարտատոմսեր։ Ի տարբերություն պարտատոմսերի՝ չունեն մարման վերջնաժամկետ։
Ոլորտային (sector) ETF-ներ - Կենտրոնացած են մեկ ոլորտի վրա՝ օրինակ էներգետիկա կամ տեխնոլոգիաներ։ Օրինակ՝ iShares U.S. Technology ETF (IYW)-ը հետևում է Russell 1000 Technology ինդեքսին։
Ապրանքային (commodity) ETF-ներ - Ներդրում են ոսկում, նավթում և այլ ապրանքներում։
Արժույթի ETF-ներ - Հետևում են արժութային զույգերին։ Կարելի է օգտագործել արժութային տատանումներից շահելու կամ ռիսկերը նվազեցնելու համար։
Inverse ETF-ներ - Շահույթ են ստանում շուկայի անկումներից՝ առանց short-selling իրականացնելու։ Հիմնված են ածանցյալ գործիքների վրա։
Փաստացի ուղերձով դրանք ETN են (exchange-traded notes), ոչ թե իրական ETF։
Leveraged ETF-ներ - Ուղղված են հիմքային ակտիվի եկամտաբերության բազմապատիկ վերադարձին (օրինակ՝ 2× կամ 3×)։ Օգտագործում են վարկային միջոցներ, օպցիոններ կամ ֆյուչերսներ։
Ինչպե՞ս ներդրում կատարել ETF-ներում.
ETF-ներում ներդրումը Cube Invest-ի միջոցով կազմակերպված է պարզ, հարմար և պրոֆեսիոնալ ձևաչափով։ Անհրաժեշտ է բացել բրոքերային հաշիվ Cube Broker Pro-ում, որը տրամադրում է մուտք միջազգային ֆինանսական շուկաներում շրջանառվող հարյուրավոր ETF-ների։
Հաշիվ բացելու համար սեղմեք այստեղ:
Աղբյուր` https://www.investopedia.com/terms/e/etf.asp