Մեր պատմությունը

- 2017 թվականի հունվարին հիմնադիր ժողովի որոշմամբ ստեղծվել է “Կուբ Ինվեսթ” փակ բաժնետիրական ընկերությունը:
- 2017 թվականի փետրվարին Ընկերությունը գրանցվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում, ստացել է թիվ 13 գրանցման վկայականը և ներդրումային ծառայությունների մատուցման թիվ 0013 լիցենզիան
- 2017 թվականի հուլիսին բաժնետերերի կողմից Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացվել է 280 միլիոն ՀՀ դրամով, որի արդյունքում այն կազմել է 600 միլիոն ՀՀ դրամ
- 2020 թվականի ապրիլին Ընկերության կանոնադրական կապիտալի համալրման արդյունքում այն կազմել է 620 միլիոն ՀՀ դրամ
- 2021 թվականի մարտին Ընկերության կանոնադրական կապիտալը համարվել է 20 միլիոն ՀՀ դրամով՝ կազմելով 640 միլիոն ՀՀ դրամ
- 2022 թվականի մայիսից Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ
- 2022 թվականի մայիսից Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի դեպոզիտարիայի հաշվի օպերատոր և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի (ԿՇՀՀ) անդամ

Մեր տեսլականը
Լինել նորարար և առաջադեմ ներդրումային ծառայություններ մատուցող Ընկերություն

Մեր առաքելությունը
Տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ մատուցել հարմարավետ, պարզ և շահավետ ներդրումային ծառայություններ

Մեր հիմնական արժեքները և սկզբունքները
Հուսալիություն - Մենք կայուն ենք և հուսալի՝ բոլորի համար Ազնվություն – Մենք ազնիվ ենք բոլորի հանդեպ Թափանցիկություն - Մենք բաց ենք և թափանցիկ հանրության առջև, միաժամանակ փակ՝ հաճախորդի առևտրային գաղտնիքի պահպանման հարցում: Հեղինակություն - Մեր համբավը մեր ամենաթանկ և անփոխարինելի ակտիվն է:

Մեր հիմական բանկային հաշիվները
ՀՀ դրամ - “ԷՎՈԿԱԲԱՆԿ” ՓԲԸ՝ 1660004362110100
ԱՄՆ դոլար - “ԱՐԴՇԻՆԲԱՆԿ” ՓԲԸ՝ 2470103616960010
Եվրո - “ԱՄԵՐԻԱԲԱՆԿ” ՓԲԸ՝ 1570025547620146
ՌԴ ռուբլի - “ԱՐԴՇԻՆԲԱՆԿ” ՓԲԸ՝ 2470072930190010

Կանոնադրություն Գրանցման վկայական Լիցենզիա ՀՀ Բորսայի անդամ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից շնորհված օրինապահ հարկ վճարողի հավաստագրեր
2018
2019
2020
2021
2022
2023

«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) առաջնորդվում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ դեմ) դեմ պայքարի ամենաբարձր չափանիշներով։
Ընկերությունը սահմանել է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի քաղաքականություն (այսուհետ՝ Քաղաքականություն), որի հիմնական նպատակներն են.
Ընկերության՝ որպես փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման գործիք օգտագործելու կանխարգելում, Ընկերության և նրա հաճախորդների գործարար համբավը պաշտպանելու և փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված հնարավոր ռիսկերի նվազեցում:
Քաղաքականությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության 26.05.2008 թ. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում հաշվետու անձանց նկատմամբ նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգ», այլ օրենքների ու իրավական ակտերի վրա:
Ընկերությունը նշանակել է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի պատասխանատու, ով պատասխանատու է ՓԼ/ԱՖ-ի համապատասխան քաղաքականության և ընթացակարգերի մշակման և իրականացման համար: ՓԼ/ԱՖ-ի աշխատակիցն իրավունք ունի գործարքը կամ գործարար հարաբերությունները որակել որպես կասկածելի, դադարեցնել կամ մերժել գործարքը կամ գործարար հարաբերությունը, ինչպես նաև որոշում կայացնել ահաբեկչության մեջ ներառված անձանց գույքի սառեցման վերաբերյալ:
Քաղաքականությունը ներառում է.
• Ռիսկի վրա հիմնված մոտեցման կիրառում,
• Հաճախորդների ռիսկայնության որոշում ըստ երկրների, աշխարհագրական տարածքների, ապրանքների, ծառայությունների, գործարքների,
• Հաճախորդների ուսումնասիրություն,
• Բարձր ռիսկային հաճախորդների հավելյալ ուսումնասիրություն,
• Նույնականացման և պատշաճ ուսումնասիրության տվյալների պահպանում,
• Գործարքների մոնիտորինգ,
• Կասկածելի գործարքների բացահայտում,
• Պարտադիր և կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացնում ՀՀ կենտրոնական բանկին,
• Աշխատակիցների ՓԼ/ԱՖ վերապատրաստում,
• Կեղծ կամ մտացածին անուններով գործարքների մերժում,
• Գործարքի մերժում, երբ հաճախորդը չի տրամադրում անհրաժեշտ փաստաթղթերը, երբ առկա է համընկնություն կամ հավանականություն հաճախորդի` ահաբեկիչների կամ սանկցիոն ցանկերում և ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված լինելու մասին: